Ժամանակին հայրենասիրություն էր դասավանդվում, հիմա հայրենաճանաչության խնդիր է դրված

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն այն տեսակետին է, որ հանրակրթության մասին շրջանառվող նոր չափորոշիչներն ընդունելի են, բայց ինչ վերաբերում է «Հայոց լեզու, գրականություն» առարկայի համար ներկայացվող նախագծին, ապա, օրինակ, առաջարկվող գրականության ցանկում փոփոխություններ պետք է լինեն:

24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ նա վստահեցրեց՝ առարկայից «հայ» որոշիչը հանելու մեջ որևէ միտում չկա: Ավելին՝ հայրենաճանաչության նոր առարկա է ներդրվելու՝ «Ես և իմ հայրենիքը»:

Ինքնության հարցում, հավելում է պատգամավորը, ինքնավստահ պետք է լինել, ազատվել դրա սպառնալիքի վախից: Ըստ նրա՝ կրթությունը գերազգայնակայնացված է եղել, ինչի միջոցով հանրության վրա էմոցիոնալ ճնշումներ են գործադրվել: Եթե ժամանակին դպրոցում հայրենասիրություն էր դասավանդվում, նշում է Ղազարյանը, ապա հիմա հայրենաճանաչության խնդիր է դրված:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ