Արտակ Եդիգարյանը տեղափոխվեց «Արարատ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News 

սպորտ

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա հայ ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ալաշկերտ», «Ժալգրիս», «Բանանց» (այժմ «Ուրարտու»), Դոնեցկի «Մետալուրգ» ակումբներում:

Եդիգարյանը երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 2016/17 և 2017/18 մրցաշրջաններում:
Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է ավելի քան 30 հանդիպման:

--0--ԿԿ