Վայոց Ձորում շտապօգնության մեքենայի՝ 9 վիրավորով վթարի փաստով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 25, 24News

շտապ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի որոշմամբ ՀՀ քր. օրի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Նշված քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց Ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և «Toyota Camry» ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ հուլիսի 1-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 18:40-ի սահմանում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 133.5-րդ կմ հատվածում բախվել էին շտապօգնության հաշվեկշռում գրանցված «Ford Transit» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 8 վիրավորներից 3-ը տեղափոխվել էին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, 6-ը՝ Վայքի:

Դեպքի փաստով նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վարորդների և վիրավորների ինքնությունը: