Իրանում կորոնավիրուսով վարակման 2,5 հազար նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 24, 24News

կորոնավիրուս

Իրանում կորոնավիրուսով վարակման 2,5 հազար նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:

Նա նշել է, որ նախորդ 24 ժամերի ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 489 նոր դեպք, մահացել է 215 մարդ:

 

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն այստեղ արձանագրվել են փետրվարի 19-ին: Այդ պահից ի վեր Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 286 հազարը, մահացել է 15 289 մարդ: Ներկա դրությամբ կորոնավիրուսից բուժվել է առնվազն 249 212 մարդ:

--00--ԱԹ