Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

եղանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հանրապետությունում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-27-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

եղանակ

Երևան քաղաքում հուլիսի 24-25-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-22 մ/վ: Հուլիսի 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

եղանակ2

--00--ԱԹ