Հայաստանից Արցախ սգո արարողության եկածները վարակված են եղել. Հաթերք ելումուտն արգելված է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

Արցախ

Ինչպես արդեն հայտնել ենք, հուլիսի 23-ից Մարտակերտի շրջանի Հաթերքի համայնքում կիրառվում են մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ: Այսօր՝ մինչ կեսօր, այդ սահմանափակումներից բացառություն է արվել Հաթերքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց համար՝ թույլատրելով նրանց մուտքը համայնք: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Համայնքում ելքի ու մուտքի հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտությունն առաջացել է տեղում կազմակերպված սգո արարողությանը մասնակցած անձանց մոտ կորոնավիրուսի հայտնաբերման պատճառով: Վարակակիրները ՀՀ-ից են ժամանել, և արարողությանը մասնակցելուց հետո է ստացվել նրանց վերաբերյալ ՊՇՌ թեստի դրական պատասխանը:

Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիներն անմիջապես ուղարկվել են բնակության վայրի բուժհաստատություն: Եվ քանի որ սգո արարողության ժամանակ վարակակիր անձինք ունեցել են շփման մեծ շրջանակ, այդ պատճառով համայքն ելքն ու մուտքը սահմանափակվել է: Անմիջական շփում ունեցած անձանց տեղափոխել են մեկուսացման վայրեր: 

Առողջապահության նախարարության մասնագետները, ինչպես նաև Մարտակերտի շրջանի արագ արձագանքման խումբը դեպքի առնչությամբ  շարունակում է անհրաժեշտ աշխատանքները:

Հիշեցնենք, որ երեկ, ի կատարումն ԱՀ պարետի 2020թ.հուլիսի 23-ի որոշման, ԱՀ ոստիկանության կողմից Մարտակերտի շրջանի Գետավան և Զագլիկ համայնքներից Հաթերք համայնք տանող ճանապարհների մուտքի մոտ տեղադրվել են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով։

Արցախ

--00—ԼՄ