Տաճարում նամազ է արվելու, պարտավոր ենք երեկոյան ավելի բարձր հնչեցնել եկեղեցու զանգերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

Սեյրան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կոչ անելով ավելի երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնել Հայոց եկեղեցիների զանգերը:

«Այսօր, երբ քրիստոնեական հավատքի խորհրդանիշ Սուրբ Սոֆիայի տաճարում նամազ է կատարվում, պարտավոր ենք երեկոյան ժամերգության պահին ավելի բարձր հնչեցնելու Հայոց եկեղեցիների զանգերը, իսկ մեր օջախներում՝ ընտանեկան ընթրիքի սեղանի շուրջ, ձեռք ձեռքի տված, Տերունական աղոթք «Հայր մերը․․․» հղելու առ Աստված։

Այսօր, ավելի քան երբևէ, տարածաշրջանում տեղի ունեցող բարդ գործընթացները տեսնելով, մենք ստիպված ենք, զենքը ձեռքներիցս վայր չդնելով, համախմբվել մեր եկեղեցու, ընտանիքի, բանակի, ազգային արժեքների շուրջ և պատվով կրել հայ քրիստոնյա լինելու սրբազան առաքելությունը»,-գրել է Օհանյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ հուլիսի 24-ից մահմեդական հավատացյալները կկարողանան աղոթել Ստամբուլի Այա Սոֆիայի մզկիթում:

Նախկինում Սուրբ Սոֆիան քրիստոնեական եկեղեցի էր, սակայն 1453 թվականին օսմանների առաջնորդ Մեհմեթ Նվաճողը գրավել է Կոստանդնուպոլիսը և այն դարձրել է Օսմանյան կայսրության մայրաքաղաք ու կարգադրել է եկեղեցին դարձնել մզկիթ:

Աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթուրքի օրոք Այա Սոֆիան վերածվել է թանգարանի, բայց օրերս թուրքական դատարանը տաճարին վերադարձրել է մզկիթի կարգավիճակը:

--00—ԼՄ

Տեսանյութեր