Ռազմական համալսարանում տեղի է ունեցել շրջանավարտների ավարտական արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ուսումնական

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հուլիսի 23-ին տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն է մաղթել Ռազմական համալսարանի պետ,  գնդապետ Խ. Խաչատրյանը:

Ավարտական փաստաթղթերի հետ շրջանավարտներին հանձնվել են սպայական դաշույններ:

--00—ԼՄ