Հայտնի է, թե ինչու Արարատ Միրզոյանը չի մեկնում արձակուրդ․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

Արարատ Միրզոյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին ստորագրել է խորհրդարանն ամենամյա արձակուրդ ուղարկելու որոշումը՝ 30 աշխատանքային օր։ Հուլիսի 20-ից մինչեւ օգոստոսի 28-ը գրեթե բոլոր պատգամավորները կգտնվեն արձակուրդում, բացառությամբ Արարատ Միրզոյանի, ով արձակուրդ չի մեկնի, եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ով 20-ից մինչեւ օգոստոսի 7-ը կլինի աշխատանքային ռեժիմում։

Հայտնի է նաեւ, թե ինչու Միրզոյանը չի գնում արձակուրդ՝ որ հարկ եղած պահին պատգամավորներին հետ կանչի արտահերթ նիստի, գոնե մեկ նիստ անպայման կայանալու է մինչեւ օգոստոսի 26-ը․ ԱԺ-ն պետք է համալրի ՍԴ կազմը։ Եվ պատգամավորները ստիպված կլինեն ընդհատել արձակուրդը, որ իրենց սրտի ՍԴ-ն ձեւավորեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--0--ԱՀ