Սյունիքի մարզում Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

․

Օրեր առաջ մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելու հետևանքով Mercedes-ը մխրճվել է ցորեն հնձող կոմբայնի մեջ։ Այս մասին տեղեկանում է Shamshyan.com կայքը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարային իրավիճակ ստեղծող ավտոմեքենան նույնպես Mercedes է եղել։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

--0--ԱՀ