Տավուշում ռազմական բախումներն ավարտվեցին, «մարտեր» կսկսվեն դիվանագիտական փուլում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

Եթե տավուշյան բարձունքների համար կռիվն ավարտված համարենք, այնուամենայնիվ նոր փորձեր կլինեն, գուցե նաև Արցախում։ Հիմա արդեն լուրջ «մարտեր» են սպասվում դիվանագիտական փուլում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգն Ադրբեջանի ագրեսիան պայմանավորում է մի քանի հանգամանքով։ Ըստ նրա՝ քաղաքական իրավիճակներ փոխվեցին, որոնք ի չիք դարձրեցին «վերելակային» դիվանագիտական պայմանավորվածությունը՝ մյուս կողմից չբացառելով ներադրբեջանական խմորումները, որը ստիպեց Ադրբեջանի ղեկավարին գնալ նման կտրուկ քայլերի։  

«Գուցե Ալիևն ինչ-ինչ հույսեր էր կապում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Գուցե ունեին ակնկալիքներ, որ Փաշինյանին ինչ-ինչ երաշխիքներ տալով սահմանային ամբողջ գծով մենամարտեր չանելու վերաբերյալ, դրա դիմաց կստանան իրենց ձեռնտու քաղաքական կոմպրոմիսային լուծումներ։ 

Փաստն այն է, որ մինչ 2018թ․-ը սահմանում կրակում էին, բայց դրանից հետո մինչև տավուշյան դեպքերը միջադեպերը նվազել էին, բայց ինչ-որ մի փուլից սկսած այն վերսկսվեց։ Նշանակում է՝ ինչ որ մի պայմանավորվածություն՝ վերալակային կամ այլ, սկսել են չկատարվել, որը Ալիևին մղեց նման գործողություների, այն էլ հայ-ադրբեջանական սահմանում»,- կարծում է Հակոբյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ