Ադրբեջանցիները և թուրքերը նախապատրաստվում են լուրջ սադրանքների. Արման Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

քաղաքական

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես և կանխատեսում էինք, ադրբեջանցիները շատ ակտիվ տեղափոխում են արցախա֊ադրբեջանական հակամարտությունը երրորդ երկրների տարածք։ Ռուսաստանի ծիրան-գեյթը, Բեռլինում այսօր այրված ՀՀ դեսպանատան մեքենան, Վրաստանի իշխանություններին ակնհայտ շանտաժի ենթարկելը և տասնյակ սադրանքներ հայերի նկատմամբ տարբեր երկրներում։

Այս իրադարձությունների շղթան միամիտ չէ, այլ ադրբեջանցիների կողմից շատ հստակ և հաշվարկված քայլեր են, որոնք հետապնդում են արցախյան հակամարտության շուրջ հանրային աղմուկի բարձրացում տարբեր երկրներում։

Այս տեխնոլոգիան առհասարակ կիրառվում է, երբ սրացման հեղինակները (մեր պարագայում՝ Ադրբեջանի ղեկավարությունը) նախապատրասվում է դիմել ինչ-որ լուրջ հարձակողական քայլերի, այս ագրեսիվ աղմուկով փորձել նախօրոք նախապատրաստել հանրային կարծիքը տարբեր երկրներում։

Հաշվի առնելով ադրբեջանցիների գործողությունների տրամաբանությունը ներքին,արտաքին,ռազմական և դիվանագիտական ճակատներում՝ կարելի է միանշանակ կարծիք հայտնել, որ ադրբեջանցիները և թուրքերը նախապատրաստվում են լուրջ սադրանքների:

Զգոնություն մեզ...»:

--0--ԿԿ