Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ տիեզերական աղաղակ կսկսվեր, եթե նման վերնագրեր լինեին 3-4 տարի առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

հասարակական

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է  լրատվամիջոցներում տարածված այն լուրերին, համաձայն որոնց Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից ծեծի է ենթարկվել մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը։

«Մոսկվաբնակ գործարարը պնդում է, որ Երևանում Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ու թիկնապահն իրեն ծեծի են ենթարկել»։

«Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝ վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»։

Ուղիղ մեկ օր է անցել այս ահազանգից, ու... ու ոչինչ։ Պատկերացնու՞մ եք ինչ տիեզերական աղաղակ կսկսեր, եթե համարժեք վերնագրեր լինեին 3-4 տարի առաջ։

Երեսպաշտության դիմակահանդեսը շարունակվում է»,-գրել է Մելիքյանը։

--0--ԿԿ