Կառավարությունը դեռ չի կատարել ՄԻԵԴ-ի պահանջը. Գագիկ Խաչատրյանը ՔԿՀ-ում է. «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 23, 24News

գագիկ

ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում՝ չնայած ՄԻԵԴ-ը հուլիսի 21-ին բավարարել է նրա դիմումը ու միջանկյալ միջոց կիրառել՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ապահովել նրա առողջական վիճակին համարժեք բուժում քաղաքացիական հիվանդանոցում։ 

Գագիկ Խաչատրյանն այս պահին ՔՀԿ-ում է: Այդ մասին «Փաստինֆոյին» հայտնել է քրեակատարողական ծառայության հանրային բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ 

Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկում ՄԻԵԴ որոշման կատարումն ապահովելու համար, այդ մասով ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆոյին»  հայտնեց. «Այս պահին քննարկումների փուլում է՝ արձագանքո՞ւմ ենք, թե՞՝ ոչ»։

--00—ԼՄ