ԿԽՄԿ առաքելությունը ԼՂ-ում աջակցում է COVID-19-ի դեմ պայքարող կառույցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News 

Արցախ

Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը շարունակում է աջակցել այն կառույցներին, որոնք գտնվում են COVID-19- ի դեմ պայքարի առաջնագծում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: 

Համավարակի կանխարգելման և վերահսկման նպատակով, հուլիսի 8-22 ընկած ժամանակահատվածում, ԿԽՄԿ-ն 13 բուժհաստատության, այդ թվում՝ հիվանդանոցներին, Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնին, շտապօգնության ծառայությանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն է տրամադրել ախտահանիչ և մաքրող նյութեր, պաշտպանիչ հանդերձանք:

Համավարակի բռնկումից ի վեր ԿԽՄԿ-ն պարբերական կապի մեջ է եղել նշված բոլոր կառույցների հետ՝ վերջիններիս կարիքները գույքագրելու և ըստ իրավիճակի բարդության արձագանքելու համար:

--00--ԱԹ