Հնարավոր է՝ Չինաստանը փակի Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը. Reuters

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

china

«Reuters» գործակալությունը, վկայակոչելով սեփական աղբյուներին, հայտնում է, որ Չինաստանը քննարկում Է Ուհանում ԱՄՆ-ի հյուպատոսությունը փակելու հավանականության մասին: Հյուսթոնում հարցը քննարկվում է ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ Վաշինգտոնի պահանջից հետո:

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտնել Էր, որ ԱՄՆ-ի իշխանությունը պահանջել է փակել Հյուսթոնում ՉԺՀ-ի գլխավոր հյուպատոսությունը: Ըստ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի՝ որոշման նպատակը ամերիկյան մտավոր սեփականության և ամերիկացիների անձնական տվյալների պաշտպանությունն է:

--00—ԼՄ