Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է

ԵՐԵՎԱՆՀՈւԼԻՍԻ 22, 24News

պուրակ

Երևանի Մարտիրոս Սարյանի պուրակը վերանորոգվում է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Մասնավորապես նախատեսվում է անցկացնել ոռոգման նոր համակարգ, թարմացնել գազոնը, արդիականացնել լուսավորության ցանցը, տնկել նոր ծառեր, թփեր և ծաղիկներ, փոխել սալիկներն ու նստարանները։

Ի դեպ, այս գաղափարի հեղինակը Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակում հաղթած ծրագրերից է։

--00--ԱԹ