Երգիչ Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ «Սարի աղջիկն» է երգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

Երգիչ Անդրեն Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Սարի աղջիկ» երգն է երգել:

Հիշեցնենք՝ հուլիսի 21-ին ԱՄՆ-ի Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են արել ՀՀ պետական սահմանի մոտ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների համար: Բողոքի ակցիային մասնակցել են հազարավոր հայեր, այն ուղեկցվել է հայկական երգ ու պարով:

Ակցիայի ժամանակ բախում էր եղել մի քանի տասնյակ ադրբեջանցիների հետ, որոնք տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա: Հայերի արձագանքը համարժեք է եղել. ադրբեջանցիները փախել են՝ թողնելով իրենց դրոշը հատակին, մի քանիսն էլ մարմնական վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանցիների հետ բախման միջադեպը՝ ստորև:

--00—ԼՄ