COVID-19-ից մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի 59-ամյա բուժաշխատողը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

մահ

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ վերջին 1 օրում մահացածների թվում կա բուժաշխատող:

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:

Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին:»,-գրել է Ալինա Նիկողոսյանը:

Հիշեցնենք, որ վերջին 1 օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 16 դեպք:

--00—ԼՄ