Աշխարհում վարակվածների թիվը հատեց 15 միլինը, ԱՄՆ-ում՝ 4 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 22, 24News

կորոնա

Հուլիսի 22-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,099,660 է, որից 619,609-ը մահացել է, 9,116,460-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 5,299,954 է, որից 63,637 մարդ կամ 1 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 4,028,569 վարակման դեպք, որից 144,953-ը մահացել է, 1,886,583-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,997,033 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում հնգյակում փոփոխություն է տեղի ունեցել: Երկրորդում շարունակում է մնալ Բրազիլիան. երկրում կա 2,166,532 վարակակիր: Երրորդում Հնդկաստանն է, վարակվածների ընդհանուր թիվը 1,194,888 է: Չորրորդում Ռուսաստանի Դաշնությունն է. երկրում կա 783,328 վարակակիր:

Բրազիլիայում զոհերի թիվը 81,597 է, Հնդկաստանում՝ 28,771, ՌԴ-ում՝ 12,580:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ