«Պետք է դեմքով ճանաչենք զինվորների թիկունքն ամուր պահողներին». Աննա Հակոբյանը Տավուշում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

1

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ և ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակել սահմանապահ գյուղերից:

«Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։

1

Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին, ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։

1

Այս գրառման հետ և հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:

1

Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքն ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչև տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ և հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։

1

Նրանք թեև արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։

1

Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են։

#Tavushstrong»,-լուսանկարներին կից գրել է Աննա Հակոբյանը:

--00—ԼՄ