Ձեզ՝ պատիվ, իսկ մեզ՝ Ձեր արյան դիմաց պատասխանատվություն. Բերդում 4 զոհերի հոգեհանգստի կարգ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 21, 24News

Տավուշի մարզում թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը հոգեհանգստի կարգ է անցկացրել սահմանին զոհված 4 զինծառայողների համար:

«Մեր հերոսներ Գարուշ Համբարձումյանի, Սոս Էլբակյանի, Սմբատ Գաբրիելյանի և Գրիշա Մաթևոսյանի հոգիների հանգստության համար Պայծառակերպության տոնին սահմանապահ Բերդ քաղաքում հոգեհանգստի կարգ կատարվեց»,-հրապարակված է տեսանյութին կից։

Հոգեհանգստի կարգին մասնակցել են նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Բագրատ Սրբազանի խոսքը՝ տեսանյութում:

--00—ԼՄ