Տավուշյան դեպքերի համատեքստում պետք է փնտրել նաև մեր արածն ու չարածը. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News 

տիգրան աբրահամյան.

Արցախի նախագահի նախկին խոսնակ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տավուշյան իրադարձությունների համատեքստում, միջազգային արձագանքների առումով պետք է փնտրել նաև մեր կողմից արվածն ու չարվածը:

Ցանկացած երկրի, կառույցի հետ հարաբերությունների հաստատումը, բարելավումը և անհրաժեշտ սպասելիքների ձևավորումը պետք է հիմնված լինեն այդ սուբյեկտների հետ ամենօրյա աշխատանքի վրա:

Այն, ինչ հաջողություններ, առավելություններ արձանագրում ենք ռազմական գործողությունների միջոցով, քաղաքական իշխանությունն այդ արձանագրումը պետք է կարողանա տեղափոխի դիվանագիտական հարթություն:

Չեմ ուզում ասել, որ դա շատ հեշտ է, բայց պետք է գործել»:

--00--ԱԹ