ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

դատախազություն

ՀՀ Զինված ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով  ՀՀ դատախազությունը 10 միլիոն դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովության» հիմնադրամին։ Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից։

«Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի պահուստային ֆոնդի միջոցների հաշվին «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին փոխանցել 10 միլիոն դրամ»,- նշված է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կարգադրության մեջ։

--0--ԱՀ