Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող հայկական միավորումների ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

դեսպան

Հուլիսի 20-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Մոսկվայում գործող տարբեր հայ երիտասարդական միավորումներ և համայնքային կառույցներ ներկայացնող հասարակական գործիչների հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությանը, սահմանային լարվածության ֆոնին վերջին օրերին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում տեղի ունեցած զարգացումներին առնչվող հարցեր։

Հանդիպմանը, մասնավորապես, ընդգծվել է համախմբված գործելակերպի, այս օրերին հնարավոր սադրանքներից զերծ մնալու և միասնական ջանքերով ծագող հարցերի կարգավորման կարևորությունը։

--00--ԱԹ