Դոլարի, եվրոյի, ռուբլու, բրիտանական ֆունտի փոխարժեքները նախորդ օրվա համեմատ աճել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

դրամ

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի տվյալների համարձայն՝ դոլարի փոխարժեքը հուլիսի 20-ին կազմել է 482.81 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.19 դրամով, եվրոյի փոխարժեքը կազմել է 553.06 դրամ՝ աճելով 2.29 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 607.86 դրամ՝ աճելով 2.51 դրամով, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.73 դրամ՝ աճելով 0.01 դրամով։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 297.41 դրամ, ոսկի՝ 28,054.95 դրամ, պլատին՝ 12,790.71 դրամ:

--00—ԼՄ