Իհարկե, մենք ավելիին էինք արժանի. Մխիթարյանը «Ինտերի» հետ խաղի մասին գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

սպորտ

Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ խաղի մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:

«Մեծ խաղ, մեծ ջանքեր թիմի կողմից նախորդ գիշեր: Իհարկե, մենք ավելիին էինք արժանի, բայց հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է առաջիկա հանդիպումների վրա»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ «Ռոմա»-«Ինտեր» խաղն ավարտվել է 2։2։ Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ։

--0--ԿԿ