Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել, քանի որ այն դեռ հավաստագրված չէ: Այս մասին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ, ոչ: Պատվաստանյութը դեռ հավաստագրված չէ: Երկրի ղեկավարի դեպքում, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չէ չհավաստագրված պատվաստանյութ ստանալը»,- հայտնել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք երկրի ղեկավարը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացել է:

--00--ԱԹ