Քնարկվել է շրջակա միջավայրի և տրանսպորտի ոլորտներին առնչվող միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 20, 24News 

հասարակական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները շարունակել են նախորդ նիստի քննարկումները, որոնք վերաբերում էին 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ տրանսպորտի ոլորտին առնչվող միջոցառումներին: Օրակարգում ընդգրկված էր նաև շրջակա միջավայրի ոլորտում նույն ժամկետում նախատեսված միջոցառումների ընթացքի մասին զեկույցը:

Զեկույցներով հանդես են եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող միջոցառումներից մասնավորապես քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքը, ինչպես նաև դրա ընդունման արդյունքում ՇՄԱԳ ոլորտում սպասվող փոփոխությունները:

Տրանսպորտի ոլորտի միջոցառումների քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել միջպետական փոխադրումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության փոփոխությունների իրականացմանը, որոնց արդյունքում ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի միջազգային օրենսդրության պահանջներին, ինչն էլ կնպաստի միջպետական փոխադրումների ընթացքում անվտանգության բարձրացմանը:

--0--ԿԿ