Վարչապետը հորդորում է բանակի համար գույք ձեռք չբերել, իսկ գումարը փոխանցել հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 20, 24News

զին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հորդորելով ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից, և այդ գույքի համար ծախսվելիք գումարը փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

«Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ այս օրերին բազմաթիվ նամակներ ենք ստանում, զանգեր, որոնց հեղինակ մեր հայրենակիցները հետաքրքրվում են, թե ինչպես կարող են մեր բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերել, տեղեկացնում եմ, որ նման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նվիրատվությունները կարելի է կատարել օնլայն եղանակով՝ ստորեւ հղված կայքի միջոցով:

Խնդրում եմ նաև ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռքբերելու նախաձեռնությունից: Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո:

Կանխավ շնորհակալություն:
#ՀպարտԵնքՈրՀայԵնք
#ԵւՄերԱնուննԷՀայկականԲանակ»,-գրել է Փաշինյանը:

--00—ԼՄ