Պատրիկ Կլույվերտը հավակնում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News    

սպորտ

«Բարսելոնայի» ակադեմիայի տնօրեն Պատրիկ Կլույվերտը հավակնում է կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնին։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կողմ են 44-ամյա հոլանդացի մասնագետի նշանակմանը եւ կարծում են, որ նա կարող է դառնալ թիմի առաջնորդ։

Կլույվերտը «Բարսելոնայում» հանդես է եկել 1998-2004 թվականներին՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն։ Մարզչական կարիերան սկսել է 2008-ին հոլանդական «ԱԶ Ալկմարում» օգնականի պաշտոնում։ 

--0--ԿԿ