Ատոմակայանով ոչ թե մեզ, այլ Թուրքիային, Վրաստանին ու իրենց են սպառնում. Աբովյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

«Երբ Բաքվում սոցիալական վիճակը վատանում է, թշնամին սահմանին լարվածություն է առաջացնում»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա ասում է, որ պատահական չէ, որ Ադրբեջանը հենց հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրեց: Ըստ մեր զրուցակցի դա շանտաժի լեզվով է խոսել է նշանակում:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների այն հայտարարությանը, թե կարող են թիրախի տակ առնել Մեծամորի ատոմակայանը, ապա Աբովյանը վստահեցնում է. «Ատոմակայանով ոչ թե մեզ, այլ Թուրքիային, Վրաստանին ու իրենց են սպառնում: Ադրբեջանն ատոմակայանի մասին խոսելիս՝ պետք է հասկանա՝ դա ինքնասպանություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ