Ադրբեջանական կրակոցների պատճառով Բրազիլիան և Իսպանիան պաշտպանիչ դիմակներ չեն ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

Հայկական Բերդ քաղաքում երեկ ադրբեջանական կրակոցների թիրախ է դարձել տեքստիլ գործարանը, որ համավարակի շրջանում ամսական 9 մլն դիմակ էր արտադրում: @wargonzo տելեգրամ ալիքը պարզել է, որ 2,5 մլն դիմակ իրացվում էր հենց Հայաստանում՝ ապահովելով բնակչության 90 տոկոսին, իսկ մնացած մասն արտահանվում էր: Այժմ գործարանի աշխատանքը դադարեցված է անվտանգության նկատառումներով: 

Այս պահին, երբ աշխարհը փորձում է միավորել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում, հումանիտար առաքելություն իրականացնող այս օբյեկտների թիրախավորումն Ադրբեջանի կողմից առնվազն տարօրինակ է:

--00--ԱԹ