ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 6234 դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News  

կորոնավիրուս

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6234 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին Интерфакс-ի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ օպերատիվ շտաբը։  Վերջին երկու ամսվա ընթացքում սա ամենացածր ցուցանիշն է։

Ընդհանուր տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 765 հազար 437 դեպք է գրանցվել։

Մեկ օրում մահացել է 124 պացիենտ, մահվան դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 12 հազար 247։ Ապաքինվել է 7490 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը հասել է 206 հազար  327-ի։

 --0—ՄՀ