Որակի հարցում զիջում չի լինելու. Արայիկ Հարությունյանն այցելել է Վարդենիսի 2-րդ դպրոց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24News 

ԿԳՄՍ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Վարդենիսի 2-րդ դպրոց: Ֆեյսբուքյան իր էջում նախարարը լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով.

«Որակի հարցում զիջում չի լինելու.

Վարդենիսի 2-րդ դպրոցում եմ: Այստեղ սեպտեմբերի 1-ին պետք է բացվի նախակրթարան: Կատարված աշխատանքը գնահատում եմ անբավարար: Հանձնարարել եմ պարզել անորակ աշխատանքի պատճառները, կատարել համապատասխան շտկումները»:

--00--ԱԹ