ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական հարթակում՝ անդրադառնալով Տավուշի սահմանային շրջանում վերջին օրերին տիրող լարվածությանը ու իր աջակցությունը հայտնել հայ զինվորիներին։
VNews-ի հետ զրույցում ֆուտբոլիստի քույրը՝ Մոնիկա Մխիթարյանը, հայտնել է, որ եղբոր գրառումից հետո ադրբեջանցիները կոտրել են Instagram-ի իր էջը։
Մոնիկայի պնդմամբ՝ դա ադրբեջանցիների պատասխանն է ֆուտբոլիստի հրապարակմանը։ Նրանք այդ կերպ նպատակ են ունեցել նաև ջարդել Հայաստանի հավաքականի ավագի էջը, սակայն անհաջող։
--00--ԱԹ