ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

հանդիպում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր ընդունել եմ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։

Հանդիպման ընթացքում պրն Թաթոյանն ինձ ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի Բերդ, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերը հրետանակոծելու վերաբերյալ փաստահավաք աշխատանքների արդյունքները:

Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ձեռք բերված հավաստի տվյալները և ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն միջազգային կառույցներին»։

--00--ԱԹ