4-րդ զորամիավորման մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News  

ՊՆ

Հուլիսի 15-ից 17-ը 4-րդ զորամիավորման մարտական հենակետերում ստուգվել է մարտական հերթապահության կազմակերպման գործընթացը։

Ստուգվել են դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների անհատական պատրաստվածությունը։ Արձանագրվել է, որ բոլոր մարտական հենակետերում ծառայությունն իրականացվում է բարձր պատասխանատվությամբ և զգոնությամբ, մշտադիտարկվում  են հակառակորդի գործողությունները, մարտական հերթապահության կրման ընթացքում խստագույնս պահպանվում են անվտանգության կանոնները։

Հետագա ծառայության կազմակերպման վերաբերյալ ցուցումներ են տրվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին և դիրքերի ավագներին։   --0—ՄՀ