Ադրբեջանում ցանկանում են ցույց տալ, որ շահած են դուրս եկել. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Տիգրան Աբրահամյան

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«Ադրբեջանում տեղեկատվական քաղաքականությունը հատկապես այս փուլում կառուցում են բացահայտ կեղծիքի, մանիպուլյացիաների վրա, որի նպատակն է ցույց տալ, որ մարտական գործողություններից հենց Ադրբեջանը դուրս է եկել շահած։

Այլընտրանքը երկրում իշխանության հեռացումն է կամ առավել մասշտաբային ռազմական գործողությունների ծավալումը, որը իրավիճակը փրկելու ևս մեկ փորձ կարող է դիտվել»։

--00--ԱԹ