Ադրբեջանցիները հայերին «ահաբեկում են» հեռախոսով. պայքարի ի՞նչ տարբերակներ կան. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել, որում խորհուրդներ է տալիս ինչպես պայքարել ադրբեջանցիների հեռախոսային ահաբեկչության դեմ: 

«Այ հիմա տեսնում ենք, թե ինչու էին պետք անձնական տվյալների արտահոսքները․ ադրբեջանցիք թիրախավորում են մարդկանց հենց էդ բազաներով հեռախոսների միջոցով»,-տեսանյութին կից գրել է մեդիափորձագետը:

Տեսանյութում Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ ադրբեջանցիներն արդեն երրորդ օրն է, ինչ գիշերը, օրինակ, իբր ՊՆ-ի անունից հաղորդագրություններ են ստանում կորուստների մասին:

«Սա ընդհանուր մի մեծ գործողության մաս է: Մոտավորապես 2 օր առաջ ես սկսեցի բռնացնել այս տիպի հարձակումներ մարդկանց սկսում են անհանգստացնել մեսենջերներով: Երբ անհատապես մարդուն գրում են, մարդն սկսում է նեղվել:

Ի՞նչ են անում. նախ գրում են հայհոյանքներ, երկրորդը զանգում են: Երկու դեպքում՝ էլ հեշտությամբ բլոկում եք: Երրորդը, ձեզ մտցնում են խմբերի մեջ  եւ այնտեղ են սկսում ճնշել: Վատն այն է, որ գիշերը սկսում են զանգել հեռախոսին: Էստեղ խորհուրդը մեկն է՝ ձայնն անջատեք քնելիս:

Հիմա իրենք ունեն հայաստանցիների մեծ քանակի անձանց անուն, ազգանուն, ծննդյան թիվ եւ հեռախոսի համար»,-նշել է նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

--00—ԱԹ