Հաքերային հարձակում է եղել Ջեֆ Բեզոսի, Բիլ Գեյթսի և Apple-ի մի շարք պաշտոնյաների էջերի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News 

հաքեր

Չորեքշաբթի օրը հայտնի մի շարք մարդկանց թվիթերյան էջերը ենթարկվել են հաքերային հարձակումների: Նրանց թվում են ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Ջո Բայդընը, հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը, երկրի նախկին նախագահ Բարաք Օբաման, միլիարդատեր գործարար Էլոն Մասքը, ռեփեր Քանիե Ուեսթը ու մեծ թվով այլոք: Այդ գրառումներում հիմնական կոչը դրամական հատկացում կատարելն է եղել: Նպատակը հայտնի մարդկանց անուններից հանդես գալով, ուրիշներից կրիպտոարժույթ հափշտակելն է եղել: Եղել են մոտավորապես այսպիսի գրառումներ, ասենք Բիլ Գեյթսի հաշվից. «Դուք ինձ ուղարկեր 1000 դոլար, ես կվերադարձնեմ 2000-ը»: Այս մասին գրել է «Ամերիկայի ձայնը»։

Փորձագետներին զարմացնում է միաժամանակյա ինտենետային այս հարձակման մեծ ճակատը: Սա ցույց է տալիս, որ այն չի իրականացվել մեկ հաշվեհամարից: Ինչպես CrowdStrike կիբերանվտանգության ընկերության համահիմնադիր Դմիտրի Ալպերովիչն է ասում, «կարծում ենք սա սոցիալական մեդիայում հաքերային ամենալայնամասշտաբ հարձակումն էր»:

Թվիթերյան այս գրառումները արագ ջնջվել են էջերից, սակայն մի տեսակ պայքար է նկատվել ջնջողների ու հարձակվողների միջև: Օրինակ Էլոն Մասքի թվիթերյան էջում կրիպտոարժույթի մասին գրառումը հանվելուց հետո, հայտնվել է մեկ ուրիշը, ապա` երրորդը:

Ի դեպ առցանց հարձակումն իրականացվել է նաեւ ընդդեմ «Ամազոն»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի, մեծ ներդրող Ուորեն Բաֆեթի, «Մայքրոսոֆթ»  ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նեաւ «Ուբեր» եւ «Էփըլ» ընկերությունների բարձրաստիճան պաշտոնյաների:

Առաջին տվյալների համաձայն համացանցի այս ավազակային խումբն արդեն ստացել է ավելի քան 100 հազար դոլարի համարժեք կրիպտոարժույթ:  

 --0—ՄՀ