Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ սահմանի լարվածությանը ներգավվածների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 17, 24News

քիմ

Ամերիկյան ռեալիթի շոուների հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը թվիթերյան օգտահաշվում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սադրանքին:

«Թեև շարունակվող գլոբալ պադեմիային, Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի՝ գլոբալ կրակի դադարեցման կոչը և հարձակվել Հայաստանի վրա: Հարձակման թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները, և հիմա Ադրբեջանը սպառնում է հարվածել հայկական ԱԷԿ-ին»,-գրել է Քարդաշյանը:

Ամերիկյան ռեալիթի շոուների հեռուստաաստղը նա հայտնել է, որ հաջորդ շաբաթ տեղի կունենա Ազգային պաշտպանության մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քվեարկություն, որը երաշխավորում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի տրամադրում ռազմական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ:

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի, և, օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը:

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, որոնք ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում համավարակի այս բարդ շրջանում խաղաղ իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-գրել է Քիմ Քարդաշյանը:

Նշենք, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի սանձազերծած սարդրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, ադրբեջանական կողմը՝ 11:

--00—ԱԹ