Հայկ Մարությանը 47 մլն դրամից ավելի պարգևավճար է տվել քաղաքապետարանի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 16, 24News 

Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հուլիսի 13-ին որոշում է ստորագրել Երևանի քաղաքապետի տեղակալներին, վարչությունների ու բաժինների պետերին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին պարգեւատրելու մասին։

Որոշման մեջ ասվում է՝

Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և «Համայնքային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով՝

2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ և պատշաճ կատարելու համար Երևանի քաղաքապետարանի ղեկավարներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցներին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին խրախուսել դրամական պարգևատրմամբ` Երևան քաղաքի 2020թ. բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին:

Ընդունել ի գիտություն՝ 2020 թվականի պարգևավճարների ֆոնդից 100,000,000 (մեկ հարյուր միլիոն) ՀՀ դրամ փոխանցել համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին:

Ընդհանուր պարգևատրման ֆոնդը կազմել է 47,053,217 դրամ:

Պարգևատրվածների ցուցակն այստեղ

 --0—ՄՀ