Մարդիկ էնքան դուխ ունեն, որ գյուղը չեն լքում. Բերդի և Մովսեսի բնակիչները չեն վախենում

 

24News-ի նկարահանող խումբը եղել է Տավուշի մարզի Բերդ և Մովսես գյուղերում և զրուցել է բնակիչների հետ: Վերջիններս պատմել են, որ գիշերը կրակոցներ չեն լսել, գյուղերում անդորր է.

«Հայ ժողովուրդը հզոր ա, ո՛չ ընկճվել ենք, ո՛չ խուճապի մատնվել: գիշերը կրակոցներ չեն եղել, վերջացել են, մեր սահմանն անսասան ա», - ասել է Բերդ համայնքի բնակիչներից մեկը: 
 
Մովսեսի բնակիչները ևս 24News-ի հետ զրույցում ասացին, որ կրակոցներից չեն վախենում, շարունակում են զբաղվել իրենց գործով, տրամադրությունը բարձր պահել.

«Թող հակառակորդը մեզ դիմադրի, մեզ ինչ ա եղել, մեր հողի վրա կանգնած ենք: Մեր երեխեքը, մեր զինվորները ռիսկով են, սահմանին կանգնած՝ պաշտպանում են:
Մարդիկ էնքան դուխ ունեն, որ գյուղը չեն լքում»: