Այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՒԱՆ, 16 ՀՈՒԼԻՍ, 24News

սահման

«Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում այսօր ծավալված գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր չունի»,- այս մասին տեղեկացնում  է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը: 

--0--ԱՀ