Մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, ոչ թե պասիվ․Ալիևը քննադատել է Մամեդյարովին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

․

«Ես բազմիցս ասել եմ, որ մեր դիվանագիտությունը պետք է լինի հարձակողական, այլ ոչ թե պասիվ, պաշտպանողական: Չպետք է լինի այնպիսի դիվանագիտություն, որը վախենում է արտահայտվել ինչ-որ մեկին գոհացնելու համար», - այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ դժգոհություն հայտնելով արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքից:

Ալիևը նշել է ,որ արտաքին գործերի նախարարը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին, երբ սկսվել են իրադարձությունները Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Եվ, չնայած իմ հանձնարարականներին, նախարարից արդյունք չի տեսել․

«Ցավոք, վերջին ժամանակներում մեր դիվանագիտությունը համատեղելի չէ մեր երկրի հաջող զարգացման հետ, որոշ դեպքերում այն  զբաղվում է անիմաստ աշխատանքով, անիմաստ բանակցություններով: Ի՞նչ բանակցություններ կարող են լինել թշնամու հետ՝ կորոնավիրուսի հարցով: Դա անհեթեթություն է: Մենք, ի՞նչ է,  սկսել ենք համագործակցություն Հայաստանի հե՞տ», - նշել է Ալիևը:

Ալիևի հաղորդմամբ ԱԳ նախարարը պետք է Հայաստանի հետ պայմանավորվեր ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, բայց, ցավոք, մինչ այժմ նպատակի չի հասել, քանի որ Հայաստանը դեռ չի կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:

«Ի՞նչ էր անում արտգործնախարարը: Որտե՞ղ էր նա: Մենք գտնվում էինք աշխատավայրում հուլիսի 12-ի դեպքերից հետո: Վարչապետը՝ աշխատավայրում, ես մինչև առավոտ աշխատանքի էի: Արտաքին գործերի նախարարին չկարողացա գտնել: Ես հարցրեցի Ալի Ասադովին, թե որտեղ է նա: Ի՞նչ է նա քեզ ասել: Ասա ինձ», - նշել է նա:

Վարչապետ Ասադովը ի պատասխան Ալիևի ասել է, որ Մամեդյարովը տնից է աշխատում: Նա նաև ասել է, որ աշխատել է տնից, որ երեկոյան 3-ին լսել է Հայաստանի հետ սահմանին իրադարձությունների մասին:

«Ես տվել եմ այն հանձնարարականները, որոնք դուք էիք տվել նրան, և ասել եմ, որ այդպես չի կարելի: Մենք բոլորս գտնվում ենք աշխատավայրում: Գործընթացները ղեկավարվում են նախագահի կողմից: Որպես արտաքին գործերի նախարար՝ դուք պետք է կատարեք այն խնդիրները, որոնք նախագահն է դրել: Ես հարցրեցի, թե ինչու ես տնից աշխատում: Դու պետք է գաս աշխատավայր, գրասենյակ: Խնդիրն այսպես է դրվել: Դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունները հայտնի են»:

--0--ԱՀ