ՄԻՊ-ն այցելել է Տավուշի մարզ՝ կապված ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News

ю

Այցելել ենք Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր փաստահավաք աշխատանքներով՝ կապված հուլիսի 12-14-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների եւ գնդակոծությունների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այցելել ենք Հայաստանի Տավուշի մարզի Բերդ քաղաք, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Նորաշեն գյուղեր փաստահավաք աշխատանքներով՝ կապված հուլիսի 12-14-ը Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետանակոծությունների եւ գնդակոծությունների հետ:

Բացառապես իրավապաշտպան սկզբունքներով առաջնային աղբյուրից ձեռք բերված հավաստի տվյալները, փաստահավաք աշխատանքների ու անհրաժեշտ ուսումնասիրությունների արդյունքները կուղարկվեն, ինչպես միջազգային կառույցներին, այնպես էլ ՀՀ համապատասխան պետական ու հասարակական իրավապաշտպան կառույցներին»,- գրել է նա։

--0--ԱՀ