Պատերազմը ցույց տվեց՝ Փաշինյանի «հողերը ծախելը», «Ղարաբաղ հանձնելը» հերյուրանք էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News 

Պատերազմի սկիզբն ակնհայտ դարձրեց, որ Ադրբեջանն արտաքին քաղաքական ոլորտում հստակ պարտություններ ունի։ Այն պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ վերելակային պայմանավորվածություն էր ձեռք բերել հողերը ծախելու, Ղարաբաղը հանձնելու վերաբերյալ, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի վարած քաղաքականությունը ծայրից ծայր պարտություն է կրել, ակնհայտ հերյուրանք դուրս եկան։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Սարգսյանը կարծում է՝ եթե Ալիևը տեսներ, որ արտաքին քաղաքական դաշտում ինքը հաղթում է, իսկ մենք՝ պարտվում, նման արկածախնդրության չէր գնա։

«Նա հասկացել է և փորձում է իր տեղը ցույց տալ, ուշադրություն գրավել կամ ներքաղաքական խնդիրներ լուծել։ Գիտի, որ կարող է երկրի ներսում պայթյուն տեղի ունենալ, ինչը շատ բնական է։ Այն կարծիքին եմ, որ սրացումը կամաց-կամաց մարելու է։ Այս փուլում պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ։ Եթե գրաված դիրքի խնդիրը չլիներ, վստահ կասեի, որ այն չէր շարունակվի։ Բայց քանի դեռ  դիրքի խնդիրը կա, ինչ-որ փորձեր կանեն։ Ու շատ ճիշտ է, որ մերոնք ասում են՝ հետ չենք տալու, որովհետև եթե վերցրածը հետ տանք, նրանք նույնը նորից կկրկնեն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ