Երևանը ՌԴ-ից լրացուցիչ զենք խնդրելու կարիք չունի․ Տողանյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24News  

Տողանյան

Երևանը մտադիր չէ Ռուսաստանից լրացուցիչ  զենք խնդրել, ունեցած զինամթերքը բավական է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Այսօրվա դրությամբ լրացուցիչ զենքի մատակարարման կարիք չկա»,- հայտնել է դեսպանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կդիմի ՌԴ-ին զենքի լրացուցիչ քանակի մատակարարման հետ կապված, պայմանավորված Ադրբեջանի հետ սահմանին սրացման հետ կապված։

 «Ռազմատեխնիկական համագործակցությունն այս տարիներին ՌԴ-ի հետ զարգանում է, գոյություն ունեն պարտավորություններ և համաձայնություններ, որոնք քննարկում են մեր գերատեսչությունները։ Այն պատվերները, որոնք կան, և այն սպառազինությունը, որ սպասում ենք պլանային ռեժիմում, միանգամայն բավարար է՝ մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Այդ պատճառով այսօր լրացուցիչ մատակարարման մասին խոսք չկա»,- հստակեցրել է Տողանյանը։

--0—ՄՀ