Վարչապետը զոհված 4 զինծառայողներին հետմահու պարգևատրելու միջնորդություն է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News

զինվոր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետմահու պարգևատրել է հայ-ադրբեջանական սահմանի բախման հետևանքով զոհված 4 զինծառայողներին:

«Հենց նոր ստորագրեցի՝ Հայաստանի պետական սահմանի Տավուշի հատվածի պաշտպանության ժամանակ զոհված՝ մայոր Գարուշ Համբարձումյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, կապիտան Սոս Էլբակյանին Արիության մեդալով, կրտսեր սերժանտներ Սմբատ Գաբրիելյանին եւ Գրիշա Մաթևոսյանին Արիության մեդալներով հետմահու պարգեւատրելու վերաբերյալ Հանրապետության նախագահին ուղղված միջնորդությունը:

Խոնարհվում եմ Ձեր եւ Ձեր ընտանիքների առաջ, նահատակվա՛ծ եղբայրներ: Մենք պիտի՛ կարողանանք արժանի լինել Ձեզ և Ձեր սխրանքին: Եվ կլինե՛նք:

Կեցցե՛ Հայոց հաղթական բանակը»:

--00—ԼՄ